Էրդող անը Ալի ևի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ըստ Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։

Զրույցի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը երկու երկրների միջև եղբայրական կապերի հիման վրա կշարունակեն համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի։

Կիսվել սոց․ ցանցերում