Դիլիջանում դադարեցվել են բենզալցակայանների մեկի և հեղուկ գազալցակայանի աշխատանքները

Դիլիջանում դադարեցվել են բենզալցակայանի և գազալցակայանի աշխատանքները:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Տավուշի մարզային բաժնում ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում հարկադիր կատարողի կողմից իրականացված կատարողական գործողությունների արդյունքում ամբողջությամբ դադարեցվել է Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Թբիլիսյան խճուղի 14/14 հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Կիսվել սոց․ ցանցերում