ԱՄՆ-ի դպրոցներից մեկում 14-ամյա աշակերտի կողմից տեղի ունեցած հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս ինը՝ վիրավորվել:
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում հայտնում է Ջորջիայի Հետաքննությունների բյուրոն:
Գերատեսչության տվյալներով՝ կասկածյալը բերման է ենթարկվել։
Հրաձգությունը տեղի է ունեցել Ջորջիա նահանգի Վինդեր քաղաքի Ապալաչի միջնակարգ դպրոցում:
Բարոու շրջանի շերիֆ Ջադ Սմիթը դեպքի վայրում կարճ մամուլի ասուլիսում ասել է, որ իշխանությունները ահազանգ են ստացել ակտիվ կրակահերթի մասին օգոստոսի 4-ին՝ մոտ 9:30-ին (ՀՀ ժամանակով՝ 17:30-ին):
CNN-ի աղբյուրների համաձայն՝ դեռահասը սպանել է երկու 14-ամյա դասընկերոջը և 39-ամյա ու 53-ամյա ուսուցիչներին:
