Ինչպես է TikTok-ը սպшնում կանանց ինքնագնահատականը. 10 միջոց դրա դեմ պшյքարելու համար

Սոցիալական մեդիան կարող է բացասաբար ազդել ինքնագնահատականի վրա՝ ստեղծելով իդեալական արտաքինի պատրանք, որին դժվար է հասնել: Հաճախակի համեմատվելը ուրիշների հետ հանգեցնում է անվստահության զգացման, որն էլ իր հերթին վատթարանում է ձեր հոգեհուզական վիճակը: Դա հաստատել են նաև նոր ուսումնասիրության արդյունքները։

Տեսանյութերը, որոնք կանայք հրապարակում են TikTok-ում, մեծ ազդեցություն ունեն կանանց հոգեկանի վրա, ասվում է Plos One ամսագրում հրապարակված նոր հետազոտությանը նվիրված հոդվածում:

Բայց ինչո՞ւ ենք մենք այդքան հակված մեզ համեմատելու այլ կանանց հետ: Ինչո՞ւ ենք մենք դա անում: Ի՞նչ ենք ուզում ստանալ այդ համեմատություններից։ Այս հարցերի պատասխանները մեր հոգեբանական պաշտպանության բնույթի մեջ են:

Նարցիսիզմը, որի համար մենք մեղադրում ենք հասարակությանը, առկա է բոլորիս մեջ: Առողջ նարցիսիզմը լավ է, և կարևոր է այն զարգացնել ձեր մեջ, բայց կան նաև անհատի համար կործանարար դրսեւորումներ։ Նարցիսիզմն ունի երկու սուր հոգեբանական պաշտպանություն՝ իդեալականացում և արժեզրկում:

Սա այն է, ինչ օգնում է մեր հոգեկանին հարմարվել կյանքի հետ և ձևավորել վարքի սովորական ձևեր: Եթե մի անգամ նարցիսիզմի դրսևորումը մեզ օգնել է հաղթահարել ինչ-որ սթրեսային իրավիճակ, ապա հոգեկանը հիշում է դա որպես աշխատանքային սխեմա։ Երբ մենք մեզ համեմատում ենք ուրիշների հետ, հատկապես, եթե դա հանգեցնում է ինքներս մեզ արժեզրկման, դա նշանակում է, որ այլ իրավիճակներում մենք ինքներս կարող ենք նույն բանն անել, բայց այլ նպատակ ունենալով՝ բարձրացնել ինքներս մեզ:

Իդեալականացումը և արժեզրկումը երկու հիմնական պաշտպանությունն են, որոնք օգտագործում է նարցիսիստը: Այս մեխանիզմների մասին տեղյակ լինելը և ինքներս մեզ դիտարկելը կարող է օգնել հասկանալ, թե իրականում ինչից ենք վախենում:

10 միջոց, որոնք կօգնեն ձեզ դադարել համեմատվել ուրիշների հետ

1. Կենտրոնացեք ձեր նպատակների վրա

Ձեր ուշադրությունը փոխեք ուրիշների հաջողություններից դեպի ձեր նպատակները և այն քայլերը, որոնք պետք է անեք դրանց հասնելու համար:

2. Գիտակցում

Զբաղվե՛ք վերլուծությամբ՝ պարզելով, թե երբ և ինչու եք սկսում համեմատել ձեզ և գիտակցեք, որ սա միայն ձեր ներքին փորձառությունների արտացոլումն է:

3. Աշխատանք համոզմուքների հետ

Քննեք ձեր համոզմունքները, որոնք ընկած են համեմատությունների հիմքում: Միգուցե կարծում եք, որ արժանի չե՞ք հաջողության կամ սիրո:

4. Փնտրեք լավը

Սևեռեք ձեր ուշադրությունը բացասական մտքերից դեպի դրականը՝ դրանք փոխարինելով ձեր ուժեղ կողմերի և ձեռքբերումների մասին մտքերով:

5. Հիշեք ձեր հաջողությունների մասին

Ինքնագնահատականը բարձրացնելու համար ձեզ պարբերաբար հիշեցրեք ձեր նույնիսկ փոքր ձեռքբերումների մասին: Սովորեք նկատել դրանք:

6. Երախտագիտության օրագիր

Գրեք, թե ինչի համար եք շնորհակալ կյանքում։ Սա կօգնի ձեզ գնահատել այն, ինչ արդեն ունեք:

7. Սահմանափակեք սոցիալական ցանցերից օգտվելը

Փորձեք սահմանափակել սոցիալական ցանցերում ձեր ծախսած ժամանակը, հատկապես, եթե դա համեմատություններ է հրահրում:

8. Հարազատ միջավայր

Շրջապատեք ձեզ մարդկանցով, ովքեր աջակցում են ձեզ և հավատում ձեր հնարավորություններին: Երբեմն հրապարակային խոստումը կարող է հզոր շարժառիթ լինել ձեր նպատակներին հասնելու համար:

9. Զբաղվեք սիրելի գործով

Զբաղվեք նրանով, ինչ ձեզ ուրախություն է պատճառում և օգնում զարգանալ: Դա կարող է լինել հոբբի, սպորտ կամ մարզումներ:

10. Ձեր յուրահատկության գիտակցում

Սովորեք ընդունել ձեր թերություններն ու առանձնահատկությունները՝ հասկանալով, որ դրանք են ձեզ յուրահատուկ դարձնում:

Կիսվել սոց․ ցանցերում