Դшվիթ Բե կի փողոցի փլուզված հատվածը վերակառուցվում է. կուսումնասիրվեն Երևանի բոլոր կամրջային կառույցներն ու հանգույցները

Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Գետառ» գետի վրայով անցնող ճանապարհահատվածի փլուզումից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքները:

Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ 82մ երկարությամբ կառույցը ոչ թե մասնակի, այլ ամբողջական վերակառուցման անհրաժեշտություն ունի: Հաշվի առնելով աշխատանքի ծավալը՝ գործընթացը կիրականացվի երկու փուլով. այս պահին շինարարներն աշխատում են Դավիթ Բեկից իջնող ուղղությամբ:

Նմանատիպ դեպքերից խուսափելու համար Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ կուսումնասիրվեն մայրաքաղաքում առկա բոլոր կամրջային կառույցներն ու հանգույցները:

Անձնագրավորման գործընթացը կներառի տեղեկատվություն, թե տվյալ կամրջային կառույցները, որ թվականին, ինչ նյութից են կառուցվել, կգնահատվի դրանց սեյսմիկ վիճակը, կրողունակությունը. հաշվարկներ, որոնք անհրաժեշտ են շահագործման համար և որոնց հիման վրա էլ համայնքը կձեռնարկի ամրացումն ու վերակառուցումը:

Տեխնիկական այս առաջադրանքը կդառնա Երևանում նախաձեռնված թվայնացման գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկը:

Կիսվել սոց․ ցանցերում