Մի Կոմիտասով, մի Սարյանով, մի Խաչատրյանով, Համո Սահյանով ու Սևակով ավելի շատ բան կարող ենք ասել մեր մասին, քան բազմաթիվ հյուրանոցներով ու ռեստորաններով, որոնք, փառք Աստծո, այսօր նման են աշխարհի շատ ու շատ երկրներում կառուցված լավագույններին: Հոգու համար տեղ պիտի լինի, մեր ստեղծագործ էությունը ցույց տալու տեղ պիտի լինի…
Սոս Սարգսյան
