44-օրյա պшտերազմից հետո ունենք անհետացած զե նքի մեծ քանակ․ ՀՀ վարչապետ

44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ։

Այս մասին Կառավարության նիստի ընթցաքում ասաց ՀՀ վարչապետը։

«Ես ՆԳ նախարարին այդ թեմայով տվել եմ հանձնարարականներ, որ ապօրինի զենք-զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեթոդաբանությունը պետք է վերանայել, որովհետև մեթոդաբանությունը, որոնցով աշխատել ենք, չի համապատասխանում նոր մարտահրավերներին։ Նոր մեթոդների կիրառությամբ որոշակի, ոչ մեծ արդյունքներ կան»,- նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ երկրում շատացել է նաև օրինական զենքի քանակը։ Ըստ նրա՝ այս հարցը նախկինում քննարկվել է և ընտրություն հարց կա․ օրինական զենքը ի՞նչքանով հանդուրժելի պետք է լինի։

«Զենք ձեռք բերելու հնարավորությունները այժմ շատ են։ Ճիշտ կլինի, որ տեսնենք, թե այդ առանձնապես ծանր կամ ծանր հանցագործությունների՝ զենքի կիրառմամբ քանի տոկոսն է օրինական զենքով իրականացվել։ Հայեցակարգային ընտրությունը հետևյալն է․ թե զենքով ապօրինի հարձակման ենթարկվող մարդկանց մենք արդյոք ուզո՞ւմ ենք վերապահել օրինական զենքով պաշտպանվելու հնավարությունը, թե՞ չէ»,- նկատեց վարչապետը։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ հավելեց, որ դատախազության պատժողական քաղաքականությունն էլ այն է, որ երբ դատարանում պատժի վերաբերյալ տեսակետ է հայտնվում ապօրինի զենք պահելու հետ կապված, չի համաձայնեցվում պայմանական դատապարտումը։ Նրա խոսքով՝ դա նպատակ ունի աջակցել ՆԳՆ ոստիկանությանը, որպեսզի մեծանան նախապես կամովի զենքը ներկայացնելու դեպքերը։

Կիսվել սոց․ ցանցերում