Կոտայքի Ալափարս գյուղում բшխվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զпհեր և վիրшվnրներ

Հուլիսի 19-ին՝ Ժամը 19:30-ի սահմաններում, Ալափարս գյուղի վարչական տարածքում բախվել են «ՈՒԱԶ» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, 4 հոգի՝ վիրավորվել:

Մինչ դեպքի վայր է ժամանել քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարենցավանի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կիսվել սոց․ ցանցերում