111-ամյա բրիտանացի Ջոն Թինիսվուդը, ով ճանաչվել է աշխարհի ամենատարեց տղամարդը, բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Թինիսվուդը ծնվել է 1912թ. Նա մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին և իր հարսանիքն անվանում է իր կյանքի ամենակարևոր իրադարձությունը։ Բլոդվեն անունով ապագա կնոջը նա ծանոթացել է պարի ժամանակ 1942 թվականին։ Տղամարդը ամբողջ կյանքում աշխատել է որպես հաշվապահ British Petroleum և Shell նավթագազային ընկերություններում և թոշակի է անցել 1972 թվականին։
Ապրիլի սկզբին Տինիսվուդը ճանաչվեց մոլորակի ամենատարեց մարդը, այն բանից հետո, երբ մահացան վենեսուելացի 114-ամյա Խուան Վիսենտե Պերեսը և 112-ամյա ճապոնացի Գիսաբուրո Սոնոբեն։ Բրիտանացին իր երկարակեցության երկու հիմնական գաղտնիքներն անվանել է սերը անգլիական ձկնամթերքի և «չիփսի» ուտեստի հանդեպ, որը նա ուտում է ամեն ուրբաթ, և ակտիվ ապրելակերպը։
«Ամեն ինչում չափավոր եղեք և շարունակեք շարժվել։ Ամբողջ օրը աթոռին նստելը լավ չէ»,- ասել է հոբելյարը։
