Հայտնի է դարձել, թե ինչպես կարելի է բարելավել գիշերային քնի որակը

Տեխասի համալսարանի գիտնականները պարզել են, որ վարժությունն օգնում է մեծացնել խոր քնի տևողությունը, որն անհրաժեշտ է ուղեղի հյուսվածքի վերականգնման համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 82 երիտասարդ կամավոր։ Նրանց ֆիզիկական ակտիվության մակարդակին և գիշերային հանգստի տևողությանը հետևելու համար փորձարկվողներին հանձնարարվել է դաստակներին կրել հատուկ թևնոցներ, որոնք գրանցում էին տարածության շարժումները և սրտի զարկերը:

Ուսումնասիրությունն ավարտելուց և տվյալները վերլուծելուց հետո գիտնականները հասկացել են, որ ցածր ինտենսիվության, միջին ինտենսիվության և բարձր ինտենսիվության ֆիզիկական ակտիվության տեսակները դրական ազդեցություն են ունենում քնի որակի վրա, երբ դրանք կատարվում են ավելի բարձր ծավալով: Մասնավորապես, կանոնավոր վարժությունները նպաստել են խորը քնի փուլի տևողության ավելացմանը։

Կիսվել սոց․ ցանցերում