Ավիատոմսեր գնելուց, հավելյալ գումար ես վճարում որպեսզի առաջնահերթ ներս մտնես․տեսանյութ

Ավիատոմսեր գնելուց, հավելյալ գումար ես վճարում որպեսզի առաջնահերթ ներս մտնես (Priority). Զվարթնոց օդանավակայանում Priority-ուղեվորների մուտքը փակ էր, իսկ ով Priority չուներ ներս էին թողնում։ Ապուշության գագաթնակետ։ 🤮🤮🤮
Տեսահոլովակի աշխատակից «հերոսուհին», հեռախոսը ականջին բարձր բարձր հռհռում էր (անձնական զրույց)։ Իսկ երբ հարցրեցի թե ինչու են ռեգուլար ուղեվորները Priority-ուղեվորներից շուտ ներս ուղեկցվում, գռեհիկ ձևով ցրում էր, թե բա այս երևույթը նորմալ է։
🤦‍♂️🤦‍♂️🤦‍♂️
#Wizzair ձեր աշխատաքցին Գումի շուկայի կողքի դալլանից եք գտե՞լ։ Կարգի բերեք ձեր գործունեությունը Հայաստանում! ☝️☝️☝️
Օդանավում, կողքս նստած Գերմանացի զբոսաշրջիկը նույնպես բողոքում էր աշխատակցի վերաբերմունքից և առհասարակ Զվարթնոց օդանավակայանի սպասարկման ցածր մակարդակից և ոչ պրոֆեսիոնալ դրսեվորումից։ ❌️❌️❌️
Հայաստանում կա մեկ հատ համաշխարհային օդանավակայան և դա Զվարթնոց օդանավակայանն է։ Հարգելի պատկան մարմիններ (կառավարություն/նախարարություն), հնարավոր չի՞ օդանավակայանի սպասարկման մակարդակը բարձրացնել։ Չե որ զբոսաշրջիկների մեծամասնությունը այստեղ է Հայաստան մտնում և Հայաստանի հետ առաջին անգամ այստեղ է առնչվում։ 🤷‍♂️🤷‍♂️🤷‍♂️
Ասեմ որ անձնագրերի ստուգման կետերում շատ լավ են աշխատում։ Օդանավից իջնողը մի քանի րոպե հետո Հայաստան է մտնում։ 🥰🥰🥰
Կիսվել սոց․ ցանցերում