Շարունակվում է Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարը. ովքեր են առաջատար

Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարը:

Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Տղամարդկանց առաջնությունում 5 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը, ով ունի 4.5 միավոր:

4 միավոր ունեն Համլետ Անտոնյանը, Ալեքս Մանուկյանը, Մանվել Առաքելյանը, ՖՎ Էրիկ Գասպարյանը, Դավիթ Տիրատուրյանը, ՖՎ Տիգրան Գասպարյանը, Արման Սահակյանը և Արթուր Ղարագյոզյանը:

Կանանց առաջնությունում 5 խաղափուլից հետո 4.5 միավորով առաջատարներն են Անի Թավաքալյանը և Վիկտորյա Շառաջյանը:

4 միավոր ունեն Նարե Հովակիմյանը և Նարե Սարգսյանը:

Առաջնության ավարտին մնացել է 4 խաղափուլ:

Կիսվել սոց․ ցանցերում