Վաշինգտոնը «գերազանցել է» գրող Ջորջ Օրուելի՝ «1984» հակաուտոպիկ վեպի հեղինակի պատկերացումները տոտալիտար պետության մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եգիպտոսի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից ռուսական լրատվամիջոցների դեմ հերթական պատժամիջոցները։
«Ջորջ Օրուելն ուներ շատ հարուստ երևակայություն և պատմական կանխատեսություն: Բայց, իհարկե, նույնիսկ նա չէր կարող պատկերացնել, թե ինչպիսին կպատկերանա տոտալիտար պետությունը: Նա նկարագրել է դրա որոշ ուրվագծեր, բայց չ կարողացել թափանցել այն տոտալիտարիզմի խորքերը, որը մենք այժմ տեսնում ենք, այսպես կոչված, կանոնների վրա հիմնված կարգի շրջանակներում… Նրան գերազանցել են, իհարկե, Վաշինգտոնի ներկայիս ղեկավարները, որոնք պարզապես ճնշում են ցանկացած այլախոհություն»,- ասել է Լավրովը:
Ռուս նախարարի կարծիքով՝ Միացյալ Նահանգների գործողությունները «մաքուր տոտալիտարիզմ են»:
