Անվտանգության նկատառումներից ելնելով՝ «Temu» առցանց առևտրի խանութից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը:
Այս մասին հայտարարություն է տարածել Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
Գործակալությունը հրապարակել է «CyberHub»-ի անվտանգության ինժեներ Լևոն Իսաջանյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նա ահազանգում է, որ «Temu» հարթակից 87 մլն հաճախորդի տվյալների արտահոսք է եղել (UserId, Username, e-mail, address, IP address, Gender, Phone Number, DOB), այդ թվում՝ ՀՀ-ից։
«Ես, ինչպես հասկանում եմ, ՀՀ-ում օգտագործում են «Temu» պլատֆորմը օնլայն առևտրի համար։
Ըստ Threat Actor-ի՝ կարողացել է էքսֆիլտրացնել 87 միլիոն հաճախորդի տվյալ, որտեղ նշված է որ այնտեղ կան ՀՀ տվյալներ։ Ու ոնց հասկանում, արտահոսել է UserId, Username, e-mail, address, IP address, Gender, Phone Number, DOB: Կան այլ տվյլաներ, որոնք գտնվում են հէշավորված վիճակում կամ այլ Boolean մակարդակում, ինչը հնարավոր չէ իդենտիֆիկացնել՝ մինչ չլինի ամբողջ տվյալների շտեմարանը»,- ասված է գրառման մեջ:
