ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հոկտեմբերի 17-ին և 18-ին Բրյուսելում գտնվող դաշինքի կենտրոնակայանում հանդիպում կանցկացնեն։
Այդ մասին հայտնել է ռազմական դաշինքի մամուլի ծառայությունը:
«Նիստը կնախագահի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դաշինքի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այդ պաշտոնում իր աշխատանքը կավարտի հոկտեմբերի 1-ին և դաշինքի վերահսկողությունը կփոխանցի Մարկ Ռյուտեին։
