Լեհաստանում կատուն տիրոջը «հանձնել է» նրան որոնող ոստիկաններին

Վարշավայում ոստիկանությունը հայտնաբերել և բերման է ենթարկել առցանց խարդախության մեջ կասկածվողին կատվի օգնությամբ։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, փոխանցում է Կորեսպոնդենտ-ը:

Նշվում է, որ տղամարդը կասկածվում է համացանցում հայտնի վաճառքի կայքում բազմաթիվ խարդախությունների մեջ։ Նա հետախուզման մեջ է հայտնվել մի քանի դատարանների կողմից. Բացի դրանից, նրա նկատմամբ արձակվել է տեղորոշման և ձերբակալման հրաման։

Վարշավայի ոստիկանական բաժանմունքի դատաբժշկական փորձաքննությունը պարզել է տղամարդու հավանական գտնվելու վայրը և գնացել նրա տուն:

Ոստիկանությունից հայտնել են, որ կասկածյալի զոքանչը պնդել է, որ տղամարդը տանը չի եղել, սակայն ոստիկանները մտել են տուն, որտեղ եղել են երեք մարդ և մեկ կատու։

«Հենց ընտանի կենդանու պահվածքն է գրավել իրավապահների ուշադրությունը։ Կատուն ուշադիր նայեց աստիճանների տակ գտնվող մութ վայրին։ Ոստիկանները ստուգեցին, թե ինչ կա այնտեղ։ Նրանք հետ շպրտեցին հաստ վերմակը և գտան հետախուզման մեջ գտնվող 25-ամյա երիտասարդին»,- ասել են ոստիկանությունից։

Ձեռնաշղթաներով տղամարդուն տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, որից հետո նրան ուղարկել են ժամանակավոր պահման վայր։

Կիսվել սոց․ ցանցերում