Խստորեն դատապարտում եմ օտար ծառայությունների կողմից իբրև թե ընդդիմադիր ու իբրև թե «հայրենասիրական» / «ազգասիրական» տրամադրություններով հավաքագրված անձանց օգնությամբ իրականում տեռորիստական ակտի դրդելու եղանակով /ինչպես 1999թ․ հոկտեմբերի 27/-ին Հայաստան պետությունը գլխատելու բարեբախտաբար տապալված փորձը։
Ակնկալում եմ, որ ՀՀ իրավապահ համակարգը նույնիսկ ավելի մեծ խստությամբ, քան ակնկալում ենք, հավերժ անազատություն կուղարկի օտար ծառայությունների կողմից հավաքագրված խմբի անխտիր բոլոր անդամներին։ Հայաստանը որբի գլուխ չէ, որ ամեն մի բռնապետ բանդիտ մտածի, թե կարող է այդ երկրի օրինական ընտրված իշխանությանը /ու կապ չունի թե դա ով է/ սպանելու եղանակով տիրանալ երկրին։ Մեր երկրի ներսում էլ յուրաքանչյուր ոք, ում մտքում կլինի արյաբն խնդիր լուծելը, պետք է իմանա, որ իր վերջաբանը համաժողովրդական մերժումը, անհայտությունն ու խսիտ պատիժն է բառիս բուն իմաստով։
Զազրելի է լսել, որ իրենց հայ համարող մարդիկ՝ Հայաստանից ու Արցախից, կարող են իրենց թույլ տալ հավաքագրվել օտար երկրի ծառայությունների կողմից, նրա տարածքում մարզվել, ու հայրենիք վերադարձի քողի տակ Հայաստան գործուղվելուց հետո գլխատեն սեփական ժողովրդի ինքնիշխանությունը, որի առանցքային օղակը ազատ ընտրությամբ ձևավորված իշխանությունն է։ Ու առավել քան ցինիկ է, որ այդ փորձը արվել է Հայաստանի ոխերիմ դաշնակից անվանյալ երկրի տարածքում՝ նրա ՊՆ «Պյատնաշկա» (Դոնեցկի 15-րդ) բրիգադի «Արբատ» հայ-ռուսական ստորաբաժանման շրջանակներում:
Հայաստան պետության վրա ձեռք բարձրացնողները ընտանյոք հանդերձ տեղ չպետք է ունենան Հայաստանում։
