Լոռու մարզում 5-ամյա երեխան թերմիկ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։15-ի սահմաններում, «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանավանի բաժին են զանգահարել և հայտնել, որ իրենց տանը տաք ջուրը վրան թափվելու հետևանքով «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային թերմիկ այրվածք 2-րդ, 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ ծնողը իրենց մոտ է տեղափոխել Լոռու մարզի բնակիչ 5-ամյա Գ․ Դ․-ն։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը:

Տեղում երեխայի 27-ամյա մայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, իրենց տանը գազօջախի վրայից կաթսայով տաք ջուրը անզգուշությամբ իր վրա լցնելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել:

Կիսվել սոց․ ցանցերում