ՖԻԴԵ-ն շախմատի տղամարդկանց հայկական թիմը ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ

Շախմատի միջազգային ֆեդերացիան 100-ամյակի լավագույն տղամարդկանց թիմ ճանաչել է Հայաստանի տղամարդկանց թիմին:

ՖԻԴԵ-ն պարգևատրել է վերջին 100-ամյակի լավագույններին:

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կարլսենը ճանաչվել է 100-ամյակի լավագույն շախմատիստ: Իսկ լավագույն կին շախմատիստը Յուդիթ Պոլգարն է:

Լավագույն թիմը Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմն է, որ դարձել է համաշխարհային Օլիմպիադայի եռակի հաղթող, աշխարհի և Եվրոպայի թիմային առաջնությունների ոսկե մեդալակիր:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանը ևս հատուկ մրցանակի է արժանացել ՖԻԴԵ-ի կողմից` աշխարհում շախմատի հանրահռչակման համար:

 

Կիսվել սոց․ ցանցերում