ԼՂ հռչակման 32-րդ տարեդարձի կապակցությամբ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը սեպտեմբերի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ԼՂ իշխանությունների ու ժողովրդի անունից ծաղկեպսակ ու ծաղիկներ է խոնարհել հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների հիշատակին։
Այս մասին հայտնում են ԼՂ ԱԳՆ-ից:
Նախարար Ղազարյանը ծաղիկներ է զետեղել նաև այն զինծառայողների շիրիմներին, որոնց հարազատներն Արցախի տևական շրջափակման պատճառով հնարավորություն չունեն այցելելու «Եռաբլուր»:

