Արթիկում «Կամազ»-ը կողաշրջվել է. կա վիրшվոր

Սեպտեմբերի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Արթիկ քաղաքի Սակաձե փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Արթիկ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կիսվել սոց․ ցանցերում