Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ից, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձոր 1 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները իրականացնելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:
ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել է, որ աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի պարեկային ծառայողները։
Բնակչությանը խնդրում են չանհանգստանալ։
