Տեղադրվում է ասֆալտի վերին շերտը. Արմավիրի մարզպետը հետևել է Բամբակաշատ-Հայկավան ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին

Համայնքային հերթական այցի շրջանակներում սեպտեմբերի 25-ին Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Բամբակաշատ և Հայկավան բնակավայրեր՝ հետևելու Բամբակաշատ-Հայկավան ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

Աշխատանքներն իրականացվում են 2023 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրով, ընդհանուր արժեքը կազմում է 269.3 միլիոն դրամ, որից 35%-ը կառավարության, 65%-ը համայնքի մասնաբաժինն է:

Ծրագրի արդյունքում կհիմնանորոգվի 2.5 կմ երկարությամբ Բամբակաշատ-Հայկավան ճանապարհահատվածը՝ շուրջ 20000 քմ մակերեսով։

Շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են, տեղադրվում է ասֆալտի վերին շերտը:

Կիսվել սոց․ ցանցերում