Մարտունիում 16-ամյա աղջկան գտել են տանիքից կախված վիճակում

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող վարչական շրջաններից մեկում կախվելու միջոցով դպրոցական աղջիկ է ինքնասպան եղել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ նշված վարչական շրջանում 16-ամյա աղջնակը առանձնատանը կից հացատան նախասրահի տանիքից երկաթյա խողովակից հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կիսվել սոց․ ցանցերում