Արդարադատության փոխնախարարը նշանակվել է ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամ

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ է նշանակվել ՀՀ արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանը: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ հանձնաժողովի անդամ էր արդարադատության փոխնախարար Մկրտչյանը, ով այս տարվա ապրիլին ազատվել է պաշտոնից:

Դրանով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկել նոր անդամի, ով կներկայացնի արդարադատության նախարարությունը:

Կիսվել սոց․ ցանցերում