Ուղղաթիռի կործանումից զпհված Էբրահիմ Ռաիսիին սպшնելու փորձ կատարվել էր երկու տարի առաջ

Իրանի նախագահ, այաթոլլահ Ռաիսիի՝ 2022 թվականին Նյու Յորքից վերադառնալուց, երբ անկարգություններ էին երկրում, անվտանգության ուժերը հայտնաբերեցին, որ ահաբեկչական խումբը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքի հարձակում իրականացնել Մեհրաբադի օդանավակայանում, որտեղ այաթոլլահ Ռաիսին պետք է վայրէջք կատարեր:

Անվտանգության ուժերը նախազգուշացրել են Էբրահիմ Ռաիսիին հնարավոր հարձակման մասին և առաջարկել ինքնաթիռը ուղղորդել այլ քաղաք կամ Իմամ Խոմեյնիի օդանավակայան։ Այդուհանդերձ, Ռաիսին պնդել է, որ ինքնաթիռը վայրէջք կատարի Մեհրաբադում՝ հաշվի առնելով մարդկանց ներկայությունը, ովքեր հավաքվել էին իրեն դիմավորելու համար:

Անվտանգության ուժերը արագորեն ազդանշանը խլացնող սարքեր են տեղակայել օդանավակայանի շրջակայքում՝ կանխելու անօդաչու թռչող սարքերի գործարկումը: Այաթոլլահ Ռաիսիի ինքնաթիռը մի քանի անգամ պտտվել է օդանավակայանի շուրջ, և միայն տարածքը մաքրելուց հետո է վայրէջքի թույլտվություն տրվել։

Հիշեցնենք, որ Ռաիսին ու Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են ուղղաթիռի կործանման ժամանակ այս տարվա մայիսի 19-ին։

Կիսվել սոց․ ցանցերում