Մենք հիշում ենք զпհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ. Յան Պլեշինգերն այցելել է «Եռшբլուր»

44–օրյա պատերազմի չորրորդ տարելիցի կապակցությամբ ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Յան Պլեշինգերն այցելել է «Եռաբլուր»։

«Մենք հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ։ Այս հակամարտության խորը ցավի արձագանքը տարածվում է ամբողջ տարածաշրջանում։

Եվրոպական միության կազմավորման հիմքում համերաշխության ձգտումն է ու անցյալ ողբերգություններից վերցված դասերը։

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը տուժածների կողքին է և վերահաստատում է իր անսասան աջակցությունը խաղաղության, հաշտեցման և արդարության հաստատմանը։

Միասին մենք կշարունակենք աշխատել հանուն ապագայի, որտեղ գերակայում է հարատև խաղաղությունը»,- ասված է Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրության մեջ:

 

 

Կիսվել սոց․ ցանցերում