Բոլորիդ արդեն հայտնի 2 տեսանյութերը նայեցի եռաբլուրից… Նողկանքից ու զարհուրանքից բացի այլ զգացողություն չունեմ։ Գերեզման պղծելը բոլորս գիտենք։ Իսկ դա հայրենյաց պաշտպանների հիշատակի պղծում էր։ Լրագրությունն էլ իջեցրեցին պիղծ մակարդակ։ Դա շրիշակի մակարդակ էլ չի։ Դա հատակ չի, անդունդ չի։ Եվ լրագրողական էթիկայի ինքնակարգավորման կամ կարգավորման ոչ մի մեխանիզմ չկա։ Անունը դրել են խոսքի ու տեղեկություն փնտրելու ազատություն։ Հարամ լինի ձեր կերած կաթը, որ նույնիսկ այս օրն ու այդ վայրը հարամեցիք… Կարծես էլ տեղ ու ժամանակ չունեիք…
Ես սուր հարցի կամ սուր խոսքի հետ պրոբլեմ չունեմ։ Բայց անդաստիարակության հետ ունեմ։ Ու այդ խուժանությանը լրագրություն մի ասեք, մեղք է…
https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/pfbid0d3Akig4cHVgxNGpqC4Enej4RNaKMa6eK722CyLAACSweMSb7jEic4ErQHuvCg3YXl?rdid=fPnA24RagZ8fzTgM
