«Լավրովի հայտարարությանը պետք է հաջորդեն քայլեր՝ Աբխազիայից և Հրվ. Օսիայից ռпւսական զпրքերի դուրսբերում». Կալաձե

Վրաստանի կառավարությունը դրական է գնահատում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ օգնելու Թբիլիսին Աբխազիային և Հարավային Օսիային մոտեցնելու պատրաստակամության մասինասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղարԹբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Այս մասին հաղորդում է Mtavari-ն։

«Այն փաստըոր Ռուսաստանը ողջունում է հաշտեցումը և կնպաստի դրանանշուշտ դրական է։ Սակայն ես կասեիոր այս հայտարարություններից հետո լավ կլիներ արդյունավետ քայլեր ձեռնարկել»,- շարունակել է Կալաձեն։

Այս գործընթացի շրջանակներում նա առաջարկել է սկսել Աբխազիայից և Հարավային Օսիայից ռուսական զորքերի դուրսբերման պլանի մշակումը։ Կալաձեն ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունն ամեն ինչ կանի «մեր օս եղբայրների և քույրերի հետ» հաշտվելու համար, և եզրակացրել է. «Միայն խաղաղության և փոխադարձ ներման միջոցով մենք կկարողանանք վերականգնել տարածքային ամբողջականությունն ու համագոյակցումը»։

Կիսվել սոց․ ցանցերում