ԹԱՅՎԱՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՎԱՅՐԷՋՔ Է ԿԱՏԱՐԵԼ ԲШՔПՒ

Թայվանական EVA Air ավիաընկերության օդաչուն, որն իրականացնում էր Թայբեյ-Միլան չվերթը, արտակարգ վայրէջքի խնդրանք է ուղարկել Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայան։

Այդ մասին հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Դրա պատճառը եղել է ուղեւորներից մեկի ինքնազգացողության հանկարծակի վատթարացումը (սրտի կաթված):

Նշվում է, որ տեղական ժամանակով ժամը 05:15-ին Boeing 787-9 ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

 

Կիսվել սոց․ ցանցերում