ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Արդարադատության նախարարի տեղակալին պաշտոնից ազատման մասին որոշումը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Սիրվարդ Գևորգյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ:
Հիշեցնենք՝ Սիրվարդ Գևորգյանը սեպտեմբերի 5-ին էր նշանակվել արդարադատության նախարարի տեղակալ:
Սեպտեմբերի 26-ին նա հայտնել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացնում արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության նախարարի տեղակալ նշանակվելուց հետո համացանցում սկսել էր շրջանառվել 2019-ին արված լուսանկար, որում Սիրվարդ Գևորգյանի հետ նաև վերջինիս համակուրսեցին՝ Ռոբերտ Քոչարյանի դուստրն է և արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: Լուսանկարում Սիրվարդ Գևորգյանի ձեռքին նկատելի է նաև Ռոբերտ Քոչարյանի գիրքը:
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ևս պաշտոնից ազատման դիմում է գրել: Նրան պաշտոնանկ անելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել: