ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ մեկին որևէ միլիմետր չի հանձնվել, օկпւպացված տարածքներ կան․ վարչապետ

ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ մեկին որևէ միլիմետր չի հանձնվել, ընդհակառակը ՀՀ տարածքային ամբողջականությանը ոչ միայն վնաս չի հասցվել, այլ արձանագրվել է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու դրա անկյունաքարը։

Այս մասին այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե ի՞նչ իրավական հիմքով էր 2020–2021 թվականներին Սյունիքի մարզից հանձնվում ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքները։

Մինասյանը նշեց նաև, որ ընդդիմադիր պատգամավորներին արգելվում է ծանոթանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի փաստաթղթին, ինչի առիթով դատական հայց է պատրաստվում։

Վարչապետը նկատեց․

«Ես իմ անձնական որոշմամբ այդ հնարավորությունը տվել էի, որ ծանոթանայիք այդ թղթերին, ծանոթացել եք, հետո իրականության հետ կապ չունեցող գրառումներ եք արել սոցիալական ցանցերում, ձեր քաղաքկաան նպատակներով շահարկել եք, ես էլ արգելել եմ, լավ եմ արել։ Դատարանի որոշման նկատմամբ էլ մենք մեր դիրքավորումը կունենանք։

ՀՀ տարածքներից օկուպացված տարածքներ կան, ավելի քան 200 քառակուսի կմ, բայց նաև ասում ենք, որ մենք այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետև կաոնակարգը ստեղծում է հնարավորություն, որ դիվանագիտական ճանապարհով այդ խնդիրը լուծվի»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում