Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Հարավային Կովկասում, երևում է ՆԱՏՕ-ի՝ պղտոր ջրում ձուկ որսալու ցանկությունը. Զախարովա

Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Հարավային Կովկասում, տարածաշրջանի երկրները պետք է պայքարեն:

Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տեսնում ենք հավաքական Արևմուտքի երկրների՝ ՆԱՏՕ-ի՝ պղտոր ջրերում ձուկ որսալու, իսկ մինչ այդ՝ այդ ջուրը խառնելու մեծ ցանկությունը։ Կարծում եմ՝ այդ մասին Բաքվում և տարածաշրջանի այլ երկրներում լավ գիտեն։ Այս տարածաշրջանը բազմաչարչար է, այն անցել է բազմաթիվ հակամարտությունների միջով, արյունալի, դաժան պատերազմներով, որոնք սպիներ են թողել տարբեր ազգերի մարդկանց սրտերում: Ուստի, ով ուզում է խաղաղությամբ գա, օգնելու, կարծում եմ մենք բոլորս միայն ուրախ կլինենք:

Բայց ով իր գրկում ոչ թե քար, այլ նույնիսկ դանակ ունի, պետք է գնա այստեղից, հեռանա մեր տարածաշրջանից»,- ասել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում