Գլխավոր դшտախազությունը պահանջում է Աղվան Հովսեփյանից բռնшգանձել 29 անշարժ գույք և 2,5 միլիարդ դրամ

Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից բռնագանձել 29 անշարժ գույք, 2,5 միլիարդ դրամ:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

29 անշարժ գույք.

8 իրավաբանական անձանցում մասնակցություն.

2 միլիարդ 551 մլն 100 հազար դրամ:

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 27-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը:

Կիսվել սոց․ ցանցերում