Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Անժելա Թովմասյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը կամ ընդդիմությունը 40-ից ավելի լրատվամիջոց ունի:
«Այս կադրերը հավերժ պահեք։ Իրենք են ասում, որ ընդդիմությունը 45 լրատվամիջոց ունի ձեռքի տակ։ Անգամ իշխանությունը չունի այսքանի կեսի կեսը… Ու հաշվեք, թե ինչ միլիոններ են պտտվում՝ գրասենյակ, կայք, տեխնիկա, լրագրող, օպերատոր, մոնտաժող, կայքի սպասարկում, խմբագիր, հաշվապահ։ Ու սա ամեն ամիս ու տարիներով…
Եվ որտե՞ղ են սրանց ֆինանսական ու գործունեության հաշվետվությունները: Ո՞վ է Սոռեսը: Ու այսքան փող, ռեսուրս պտտացնելուց հետո տոտալ ձախողումներ… Իսկ դիսկուրսն էլ՝ Հայաստանը բռնապետություն է, ոստիկանապետություն է….
Իսկ իրենց անթիվ-անհամար ռեսուրսները նկատող մարդուն զոմբի են ասում, որ չի հավատում կեղծիքին…
Որ ասում եմ՝ մեր երկրի ողբերգությունը ԲՈՒՀ-երից տարբեր եղանակներով դիպլոմ ճանկածներն են, որ խմբագիր են, փորձագետ են, լրագրող են, քաղաքական գործիչ են, նաև սա նկատի ունենալով եմ ասում….»,- գրել է նա:
Վերջինս կիսվել է տեսանյութով, որտեղ Թովմասյանը անում է այդ հայտարարությունը:
Տեսանյութ՝
