ԱՊՀ երկրները մեր ամենամտերիմ ռшզմավարական գործընկերներն են. Կրեմլում Պпւտինի նախագահությամբ ընթանում է ԱՊՀ գագաթնաժողովը

Կրեմլում ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ։

«Առաջին հերթին կցանկանայի ընդգծել, որ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է»,- ասել է ՌԴ ղեկավարը՝ բացելով հանդիպումը։

Նա նշել է, որ Ռուսաստանի համարԱՊՀ երկրները ամենամոտ հարևաններն են, բարեկամներն ու ռազմավարական գործընկերները։

«Եվ մենք, բնականաբար, հավատարիմ ենք ամեն կերպ ամրապնդելու մեր համագործակցությունը, հենց դրան է ուղղված 2024 թվականին Ռուսաստանի նախագահության հայեցակարգը և լայնածավալ ծրագրերը»,- հավելել է նա:

Պուտինը նշել է, որ օրակարգը շատ հագեցած է լինելու, հույս է հայտնելով, որ աշխատանքն արդյունավետ կլինի, իսկ քննարկումն ավանդաբար՝ անկեղծ ու վստահելի:

Կիսվել սոց․ ցանցերում