Այս պատմությունը պատահեց ինձ հետ, երբ ես աղջկա ծնվելիս գտնվում էի հիվանդանոցում: Ես ժամանակպառկած էի չորս տեղանոց պալատում: Աղջիկս ծնվեց ուրբաթ առավոտյան: Դստերս ծնվելուց հետո մեկ օրվա ընթացքում իմ պալատ ևս երկու ծննդկան բերեցին:Շաբաթ օրը մեր պալատ բերեցին ևս մի ծննդկան: Նա շատ ծանր ծննդաբերույուն էր ունեցել, սկսեց իրեն լավ զգալ միայն երեկոյան: Ես կարողացա նրա հետ հեշտությամբ լեզու գտնել և իմացա, որ նա շրջանից է: Նա ասաց, որ ամուսնացել է իր սիրելի տղայի հետ, ով շատ հարուստ ընտանիքից է: Կարելի է ասել, որ նրա պատմությունը նման է Մոխրոտի ճակատագրին: Սովորական ընտանիքի աղջիկ, ով ամունացել է հարուստ տղայիհետ: Կիրակի օրը հարազատները եկել էին նրան տեսակցության:
Ամուսինը խնդրեց լուսանկարել իրենց դստերը և նկարը իրեն ուղարկել հեռախոսով: Իմ նոր ծանոթը անմիջապես կատարեց իր սիրելի ամուսնու խնդրանքը: Աղջիկը ինձ հետ կիսեց իրենց գեղեցիկ սիրո և ամուսնության պատմությամբ: Նրանք ապրում երջանիկ ու անհոգ: Երկուշաբթի օրը մեզ անսպասելի իրադարձություն էր սպասվում: Ինչպես և նախատեսված էր, մեզ ուղարկեցին ուլտրաձայնային հետազոտության: Վերադառնալով հիվանդասենյակ, տեսանք այդ աղջկան արտասվելիս: Նա նստեց մահճակալի վրա և սկսեց դառը արտասվել: Մենք մտածեցինք, որ ինչ-որ բան պատահել է նրա երեխային, քանի որ նա հիվանդասենյակում չէր: Նա մեզ ասաց, որ դստեր հետ ամեն ինչ կարգին է, պարզապես բուժքույրը տարել է կշռելու:
