Հնարավոր առևա նգման մասին ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել. միջադեպ է գրանցվել

Flydubai ավիաընկերության ինքնաթիռը, որը նախկինում հնարավոր առևանգման մասին էր ահազանգել, վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում, հաղորդում է Channel 14-ը։

Նախնական տվյալներով՝ Flydubai-ի ինքնաթիռում բռնության միջադեպ է գրանցվել, սակայն օդանավի անվտանգությանը վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք` Դուբայից Թել Ավիվ թռչող ուղևորատար ինքնաթիռը առևանգվել է: Ինչպես հայտնում է Ynet-ը, ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել:

Հաղորդվում է, որ ինքնաթիռը փոխել է ուղղությունը և շարժվում է դեպի Սաուդյան Արաբիա: Առկա տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռում գտնվում է ավելի քան 150 ուղևոր:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը տեղի ունեցածի առնչությամբ հրատապ խորհրդակցություն են հրավիրել:

Կիսվել սոց․ ցանցերում