ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻ «ՓՈՔՐԻԿ ԳԻՏՈՒՆԻԿ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ. Դավիթ Համբարձումյան

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻ «ՓՈՔՐԻԿ ԳԻՏՈՒՆԻԿ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Այսօր հյուրընկալվեցի «Փոքրիկ Գիտունիկ» զարգացման կենտրոնում, որտեղ հնարավորություն ունեցա հանդիպելու կենտրոնի փոքրիկ սաներին և մասնակցելու նրանց համար կազմակերպված հետաքրքիր ու ուսուցողական վարպետաց դասերին։

Հատկապես հաճելի էր տեսնել երեխաների ոգևորությունը, հետաքրքրասիրությունն ու ակտիվ մասնակցությունը։ Նման նախաձեռնությունները կարևոր են երեխաների ստեղծագործական մտածողության, նոր հմտությունների և ինքնարտահայտման կարողությունների զարգացման համար։

Շնորհակալություն «Փոքրիկ Գիտունիկ» զարգացման կենտրոնի աշխատակազմին՝ երեխաների համար նման բովանդակալից և հետաքրքիր միջավայր ստեղծելու, ինչպես նաև ջերմ ընդունելության համար։

Երեխաների կրթությանն ու զարգացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն մեր համայնքի վաղվա օրվա կարևոր ներդրումն է։

Կիսվել սոց․ ցանցերում