Սեպտեմբերի 29-ը Հայաստանի եզդիական համայնքի համար կարևոր և խորհրդանշական օր է՝ Ակնալիճում գտնվող «Տաուսե Մալաք և Յոթ Հրեշտակներ» եզդիական տաճարի օծման և բացման օրը, որը հետագայում դարձել է նաև եզդիների ուխտագնացության օր։
Այսօր պատիվ ունեցա ներկա գտնվելու այս կարևոր օրվան և իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցելու մեր բարեկամ եզդի ժողովրդին։
Հայ և եզդի ժողովուրդներին դարեր շարունակ կապել են բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը։ Մեր համատեղ պատմությունը լավագույն վկայությունն է այն բանի, որ Հայաստանում տարբեր ժողովուրդներ կարող են ապրել համերաշխության, հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում։
Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին՝ մաղթելով խաղաղություն, բարեկեցություն, ազգային ու մշակութային արժեքների պահպանում և սերունդներին դրանց փոխանցում։
«Սեպտեմբերի 29-ը՝ Հայաստանի եզդիական համայնքի համար կարևոր և խորհրդանշական օր»
