ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ՝ ԵՎՍ ՄԵԿ ՏՏ ԿԵՆՏՐՈՆ

Հարգելի բնակիչներ,
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ շուտով Մասիս համայնքում գործող ՏՏ կենտրոնների թիվը կհամալրվի ևս մեկով։
Դարակերտ բնակավայրի վերանորոգված և բարեկարգված կենտրոնում, որտեղ գործելու են նաև տարբեր խմբակներ, կբացվի նաև ՏՏ կենտրոն։
Կարևորում եմ հատկապես այն, որ այսպիսի ծրագրերի միջոցով համայնքի երիտասարդների համար ստեղծվում են կրթվելու, նոր հմտություններ ձեռք բերելու և մասնագիտական զարգացման նոր հնարավորություններ՝ ժամանակակից տեխնոլոգիաները դարձնելով ավելի հասանելի նաև բնակավայրերում։
Սա ևս մեկ քայլ է՝ Մասիս համայնքի բնակավայրերի համաչափ զարգացման և նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ։
Աշխատանքները շարունակվում են։
Սպասե՛ք նոր ծրագրերի։
Կիսվել սոց․ ցանցերում