Հոկտեմբերի 1-ին ԶՈՒ ավիացիան կիրականացնի ուսումնամարզական թռիչքներ․ կարող են լսվել պшյթյունանման ձայներ․ ՊՆ

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ, որոնց ժամանակ գերազանցվելու է ձայնի արագությունը, ինչի հետևանքով Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ։

Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարությունը՝ վերոնշյալ բնակավայրերի և դրանց հարակից հատվածների բնակչությանը խնդրելով ընդունել ի գիտություն։

Կիսվել սոց․ ցանցերում