Եվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ Զա խարովա

Եվրոպայի հետ պատերազմը «շատ կարճ» կլինի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա  Զախարովան։

Նա մեկնաբանել է եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարությունները Ռուսաստանի հետ հնարավոր բախման մասին։

Նրա խոսքով՝ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Սիկորսկին «երազում է Ռուսաստանին ռազմական պարտություն հասցնելու մասին», մինչդեռ Էստոնիայի պաշտպանության նախարարը հրապարակավ քննարկում է «կանխարգելիչ» պատերազմի առավելությունները։ Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը ի վիճակի է «կանխարգելել ցանկացած ագրեսիա և հաղթել ցանկացած ագրեսորի»։

«Եթե Եվրոպան հարձակվի Ռուսաստանի վրա, դա կլինի բոլորովին այլ պատերազմ՝ այն շատ կարճ կլինի»,-հավելել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում