Որոշում եմ կայացրել լքել հավաքականի ճամբարը։ Ժամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը այն պատճառների մասին, որոնք ինձ դրդեցին հեռանալ ազգային թիմից, որին ես միշտ նվիրված եմ եղել:
Հիմա ժամանակն է հաջողություն մաղթել Պորտուգալիային և իմ բոլոր թիմակիցներին՝ առանց բացառության, գրել է Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն
Նշենք, որ Ռոնալդուի և գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի միջև կոնֆլիկտը ծագել էր այն բանից հետո, երբ Ազգերի լիգայի շրջանակում Նորվեգիայի դեմ կայացած խաղում Ռոնալդուն ողջ հանդիպումն անցկացրել էր պահեստայինների նստարանին։
