Ռпւսական զпրքերը հшրվածել են Սումիի դպրոցին դասերի ժամանակ. կան զпհեր և վիրшվոր երեխաներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ ռուսական ուժերը չորս ղեկավարվող ավիացիոն ռումբերով (ԿԱԲ) հարվածել են Սումի քաղաքի կենտրոնին՝ թիրախավորելով դպրոցի շենքը, որտեղ այդ պահին ընթանալիս են եղել դասերը։

Շնորհիվ ուսուցիչների և դպրոցի ղեկավարության արագ արձագանքման՝ 100 մարդ (երեխաներ և ուսուցիչներ) ժամանակին էվակուացվել են ապաստարան։

Վերջին տվյալներով՝ զոհվել է 2 մարդ, իսկ 6-ը ստացել են վիրավորումներ, որոնցից 3-ը երեխաներ են։ Նախագահ Զելենսկին իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին և միջազգային գործընկերներին՝ ԱՄՆ-ին ու Եվրոպային, կոչ է արել Ռուսաստանի նկատմամբ կիրառել իրական ճնշումներ՝ ընդգծելով, որ ռազմական գործողություններին ի պատասխան անհրաժեշտ են գործնական քայլեր, այլ ոչ թե միայն հայտարարություններ։

Կիսվել սոց․ ցանցերում