Մարմարաշեն բնակավայրում մեկնարկել է լայնածավալ ասֆալտապատման ծրագիր, որն իրականացվում է բացառապես համայնքային միջոցներով։
Ծրագրի արդյունքում Մարմարաշենում կասֆալտապատվի 82 073 քմ ճանապարհային հատված։
Սա հերթական կարևոր քայլն է Մարմարաշենի ենթակառուցվածքների բարելավման, բնակավայրն ավելի բարեկարգ, անվտանգ և հարմարավետ դարձնելու ուղղությամբ։
Աշխատանքները շարունակվում են՝ Մասիս համայնքի բոլոր բնակավայրերում համաչափ զարգացման և բարեկարգ միջավայրի ապահովման նպատակով։
Սպասե՛ք նոր ծրագրերի։
