Մարմարաշեն բնակավայրում համայնքային միջոցներով իրականացվող լայնածավալ ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ նախատեսվում է ևս մեկ ծրագիր՝ սուբվենցիայի շրջանակում։
Ծրագրով ասֆալտապատվելու են 4-րդ, 5-րդ, 9-րդ, 13-րդ, 14-րդ և 29-րդ փողոցները՝ ընդհանուր 18 211 քմ մակերեսով։
Համայնքում նշում են, որ Մարմարաշենում իրականացվող բարեկարգման ծրագրերը շարունակական են և ուղղված են ճանապարհային ու այլ ենթակառուցվածքների բարելավմանը՝ բնակիչների համար առավել հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։
