Սրտաբանները բացահայտել են թրոմբների առաջացման անսպասելի պատճառներից մեկը

Ի՞նչ վատ բան կա, որ մենք անընդհատ նստում ենք գրասենյակում ու մարզանք չենք անում։

Աշխատանքի ընթացքում շարժման բացակայությունը կարող է հանգեցնել արյունատար անոթների ներսում արյան մակարդուկների (թրոմբների) ձևավորման, պնդում են սրտաբանները։

Հատկապես վնասակար է ոտքերը խաչելը՝ դրանով իսկ մի ոտքի ծունկով սեղմելով մյուսի անդրծնկային փոսիկը, որտեղ անոթները կծկվում են։ Անպայման կարևոր է ժամը մեկ անգամ կարճատև ընդմիջում կատարել։

Մասնագետները նաև կոչ են անում արյան լճացումից խուսափելու համար երկար թռիչքների ժամանակ (երեք և ավելի ժամ) օգտագործել թեթև կոմպրեսիոն գուլպաներ: Բացի այդ, խորհուրդ է տվում տարին մեկ անգամ բուժզննում անցնել, չափից շատ չսնվել, ինչպես նաև օրական քնել բավականաչափ ժամ։ Նաև պետք է բավականաչափ հեղուկ խմել՝ ջրազրկումից խուսափելու համար:

Խորհուրդ է տրվում արյունաբանի մոտ ստուգվել ըստ ցուցումների՝ հայտնաբերված փոփոխությունների, ինչպես նաև արյան հիվանդությունների, աթերոսկլերոզի և շաքարային դիաբետի ժառանգական պատմություն ունենալու դեպքում: Առողջ մարդկանց խորհուրդ է տրվում երկու տարին մեկ անգամ ստուգվել ֆլեբոլոգի մոտ, իսկ նրանց, ովքեր փոփոխություններ են հայտնաբերել կամ ընտանիքում եղել են երակների վարիկոզ լայնացում ունեցողներ՝ ամեն տարի։

Հիշենք․ ցանկացած փոփոխություն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել:

Կիսվել սոց․ ցանցերում