Ուկրաինան հար վածել է Կոտովսկ քաղաքի Wildb erries լոգիստիկ կենտրոնին․ խոշոր հրդեհ է բռնկվել

Ուկրաինան ԱԹՍ-ներով հարվածել է Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքի Wildberries լոգիստիկ կենտրոնին: Բռնկվել է խոշոր հրդեհ, որի մակերեսը գերազանցում է 100 հազար քառակուսի մետրը։ Այս մասին «Մաքս» հարթակի իր ալիքում հայտնել է Տամբովի մարզի ղեկավար Եվգենի Պերվիշովը։

«Հրդեհի մակերեսը՝ ավելի քան 100 000 քառակուսի մետր», – տեղեկացրել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհի մակերեսը կազմում էր 40 հազար քառակուսի մետր։

Կիսվել սոց․ ցանցերում