Հարգելի՛ բնակիչներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ արդեն մեկնարկել և ընթացքի մեջ են նաև Մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում հաղթող ճանաչված ծրագրերը, որոնք ընտրվել են ձեր քվեարկության արդյունքով։
Ծրագրերից մեկով նախատեսվում է հասցեների ցուցանակների (լուսային) տեղադրում Մասիս համայնքի Նորաբաց և Դարբնիկ բնակավայրերում։
Շարունակելու ենք իրականացնել համայնքի զարգացմանն ու բնակիչների հարմարավետությանն ուղղված կարևոր ծրագրեր։
Սպասե՛ք նոր ծրագրերի։
